Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Եվրախորհրդարանի նախագահը մտահոգված է Թուրքիայում իրավունքների սահմանափակումներով

Եվրախորհրդարանի նախագահը մտահոգված է Թուրքիայում իրավունքների 
սահմանափակումներով

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրախորհրդարանի նոր նախագահ Անտոնիո Տայանին կոչ է արել Թուրքիային հարգել Եվրամիության կանոնները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է BBC-ի թուրքական ծառայությունը:

Պատասխանելով հարցին, թե արդյոք Թուրքիան կարող է դառնալ Եվրամիության անդամ` Տայանին կարևորել է այդ երկրի դերը մասնավորապես փախստականների հարցի կարգավորման գործում: Այդուհանդերձ, նա մտահոգություն է հայտնել երկրում ազատությունների սահմանափակման առնչությամբ: «Թուրքիայի կողմից վերջին շրջանում արված որոշ նախընտրությունները մեծ անհանգստություն են առաջացնում: Նախ և առաջ անհրաժեշտ է պահպանել լրատվություն ստանալու ազատությունը: Թուրքիան բարեկամական երկիր է, սակայն պետք է հարգանք դրսևորի մեր կանոնների նկատմամբ»,- ասել է նա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am