Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

«Եվրատեսիլ 2017» երգի մրցույթին մասնակցության ավելի քան 11 հազար տոմս է վաճառվել

«Եվրատեսիլ 2017» երգի մրցույթին մասնակցության ավելի քան 11 հազար տոմս է 
վաճառվել

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի մայրաքաղաքում կայանալիք  «Եվրատեսիլ 2017» երգի մրցույթին մասնակցության ավելի քան 11 հազար տոմս է վաճառվել երեք օրում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացրել է «Եվրատեսիլ» մրցույթի տոմսերի վաճառքով զբաղվող պաշտոնական ծառայությունը` «Concert.ua»-ն:

«Այսօրվա դրությամբ մշակվում են պատվիրակությունների, մասնակից-երկրների դեսպանատների, մրցույթի գործընկերների, հովանավորների  դիմումները եւ քվոտաները` տոմսերի ձեռքբերման հետ կապված»,-նշված է հայտարարության մեջ:

Ընդհանուր առմամբ, թողարկվել է 70 հազար տոմս: Ավելի վաղ «Concert.ua»-ի ներկայացուցիչը ՏԱՍՍ գործակալության հետ զրույցում նշել է, որ ամենաէժան տոմսերը արժեն 8 եվրո, ամենաթանկարժեքները` 500   եվրո:

«Սև շուկայում» տոմսերի գինը 3-5 անգամ ավելի թանկ է:

«Եվրատեսիլ» երգի մրցույթի կիսաեզրափակիչները կանցկացվեն մայիսի 9-ին եւ 11-ին, եզրափակիչը` մայիսի 13-ին:

«Եվրատեսիլ» երգի մրցույթում 2016 թվականին հաղթել է Ուկրաինան ներկայացնող հայազգի երգչուհի Ջամալան:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am