Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Տրինիդադ Տոբագոյի հավաքականի հարձակվողը փորձաշրջան է անցնում «Ալաշկերտ»- ում

Տրինիդադ Տոբագոյի հավաքականի հարձակվողը փորձաշրջան է անցնում «Ալաշկերտ»-
ում

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Ալաշկերտ»-ում փորձաշրջան է անցնում Տրինիդադ Տոբագոն ներկայացնող 28-ամյա հարձակվող Լեստեր Ստեֆան Պելտիերը: Այդ մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին երևանյան ակումբի մամուլի ծառայությունը:

ԱՄՆ-ում ընթացող ուսումնամարզական հավաքի շրջանակում «Ալաշկերտ»-ն  առաջին մարզումն է անցկացրել: Քանի որ եղանակային պայմանները չափազանց անբարենպաստ են եղել (անձրև էր տեղում քամու ուղեկցությամբ), մարզումը տեղափոխվել է արհեստական խոտածածկով խաղադաշտ:

Սանտա Բարբարայում Հայաստանի չեմպիոնին է միացել և թիմում փորձաշրջան կանցնի 28 ամյա հարձակվող Լեստեր Ստեֆան Պելտիերը, ով Տրինիդադ Տոբագոյից է և հանդես է եկել իր երկրի տարբեր տարիքային հավաքականներում, ինչպես նաև ազգային հավաքականում: Նրա վերջին ակումբը եղել է բելգիական «Մաասմեխելենը»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am