Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

Թուրքիայում ձերբակալվել է գերմանական պարբերականի լրագրողը

Թուրքիայում ձերբակալվել է գերմանական պարբերականի լրագրողը

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանական Welt պարբերականի լրագրողը ձերբակալվել է թուրքական ոստիկանության կողմից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՏԱՍՍ-ը, լրագրողը մեղադրվում է ահաբեկչական կազմակերպությանը հարելու, տվյալների ոչ ճիշտ օգտագործման, ինչպես նաև ահաբեկչություն քարոզելու մեջ:

Welt պարբերականի կայքում հրապարակված տեղեկության համաձայն` լրագրող Դենիզ Յուսելը, որը Գերմանիայի և Թուրքիայի քաղաքացի է, ավելի վաղ որոնման մեջ է հայտարարվել` կապված Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Բերաթ Ալբայրաքի էլեկտրոնային փոստի նկատմամբ իրականացված հաքերային հարձակումների թեման լուսաբանելու հետ: Փետրվարի 14-ին նա հարցաքննվել է Ստամբուլի ոստիկանությունում: Իրավապահ մարմիններն անգամ խուզարկել են լրագրողի տունը:

Associated Press գործակալությունը տեղեկացնում է, որ Գերմանիայի արտգործնախարարությունը հույս է հայտնել, որ գործը կքննվի «օրենքի գերակայության պայմաններում», «կհարգվի Թուրքիայի սահմանադրությամբ երաշխավորված մամուլի ազատությունը»:

Welt- պարբերականի գլխավոր խմբագիրն էլ համոզմունք է հայտնել, որ դատական արդար գործընթացը կապացուցի իր լրագրողի անմեղությունը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am