Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Ինչպես Արցախի ժողովուրդը որոշի, այնպես էլ կլինի Արցախի ապագան. ՀՀ նախագահ

Ինչպես Արցախի ժողովուրդը որոշի, այնպես էլ կլինի Արցախի ապագան. ՀՀ նախագահ

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը Երկրապահ կամավորականների միության անդամներին կոչ է անում դեռևս վառոդը չոր պահել, քանի որ պայքարը շարունակվում է: ԵԿՄ 11-րդ համագումարում անդրադառնալով ղարաբաղյան հակամարտությանը՝ Սերժ Սարգսյանը նշեց, որ այսօր Ադրբեջանում դեռ ոմանք պատրանքներ ունեն, թե ընտրությունների վրա կենտրոնացած Հայաստանը լինելու է շատ զբաղված և հետևաբար խոցելի:  ՀՀ նախագահի խոսքով, այս սին պատրանքներից ելնելով հակառակորդը միգուցե փորձի նաև նոր սադրանքի դիմել: «Հսկայական գումար քամուն տալու ճանապարհով դատարկ ու մերկապարանոց կյանք ունեցող PR (փիառ) ակցիայի սիրահար պաշտոնական Բաքուն վերջերս Արցախի հարցը կոչեց Ադրբեջանի ներքին խնդիր: Ցավոք, մարդկանց հիշողությունը կարճ է, որևէ իրավական ու բարոյական հիմք չունեցող հենց այդ մտածողությունը հանգեցրեց հակամարտության սրման: Ձեզնից շատերը հիշում են, որ 90-ականների սկզբներին, երբ շաբաթը մեկ Ադրբեջանում պաշտպանության նախարար էր փոխվում, նրանք իրենց պարտքն էին համարում ելույթ ունենալ և ասել, որ մեկ շաբաթ հետո Ստեփանակերտում թեյ են խմելու: Ինչպես պատմությունը ցույց տվեց, մեր ժողովրդի հերոս զավակների ջանքերով այնպես է ստացվում, որ ոչ միայն Ստեփանակերտում թեյ չեն խմում, այլև զրկվեցին Ֆիզուլիում, Ջաբրայիլում, Կուբաթլիում և այլ վայրերում թեյ խմելուց»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց ՀՀ Նախագահը՝ ընդգծելով, որ մենք Ադրբեջանին տառապանք չենք ցանկանում, բայց ոչ մեկին թույլ չենք տա տենչալ մեր ժողովրդի տառապանքը:

ՀՀ նախագահի խոսքով՝ Արցախի խնդիրը հայ ժողովրդի խնդիրն է, հայության դատն է, ինչպես Արցախի ժողովուրդը որոշի՝ այդպես էլ կլինի Արցախի ապագան: «Իսկ մենք բոլորս սարի պես կանգնած ենք Արցախի մեր քույրերի և եղբայրների թիկունքին: Բոլոր հնարավոր սադրանքներն արժանի հակահարված են ստանալու, պատրանքների վրա հիմնված քաղաքականությունն ապագա չունի»,- շեշտեց Սերժ Սարգսյանը:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am