Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Աֆրիկայից Հայաստանին են մոտենում տաք օդային հոսանքները

Աֆրիկայից Հայաստանին են մոտենում տաք օդային հոսանքները

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը տեղեկացնում է, որ շատ շուտով  կավետի գարնան գալուստը: «Ըստ նախնական կանխատեսումների՝ դեպի Հայաստան Աֆրիկայի շրջաններից արդեն տեղաշարժվում են տաք օդային հոսանքներ: Հիմա ճշտում ենք դրանց ներթափանցման օրը ու ջերմաստիճանի բարձրացման չափը, որի մասին լրացուցիչ կտեղեկացնենք»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ տեղեկացնում է Սուրենյանը:

Անցած գիշեր հանրապետության տարածքում դիտվել է խիստ ցածր ջերմային ֆոն: Օդի միջին օրական ջերմաստիճանը կլիմայական նորմայից ցածր է եղել 10-15 աստիճանով: Առանձին հատվածներում օդի ջերմաստիճանը հասել է մինչեւ -30-ի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am