Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

ՀՀ-ում ԱՄԷ դեսպանությունը էլեկտրատեխնիկա է նվիրաբերել Երևանի թիվ 1 տուն- ինտերնատին

ՀՀ-ում ԱՄԷ դեսպանությունը էլեկտրատեխնիկա է նվիրաբերել Երևանի թիվ 1 տուն-
ինտերնատին

ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանությունը, Շարժայի բարեգործական հիմնադրամի ֆինանսավորմամբ, փետրվարի 17-ին Երևանի  №1 տուն-ինտերնատին նվիրեց անհրաժեշտ էլեկտրատեխնիկա: Այս առիթով տուն-ինտերնատում էին ԱՄԷ դեսպան  Ջասիմ Մուհամմադ Ալ  Քասեմին և  ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:

«ֆինանսավորող բարեգործական կազմակերպությունը հետաքրքրված է տարբեր ոլորտներում բարեգործական ծրագրեր իրականցնելու հարցում: Մենք կարևորում ենք հատկապես մեծահասակներին օգնություն ցուցաբերելը և խոստանում, որ մոտ ապագայում կլինեն նաև այլ օգնություններ՝ նույնիսկ սննդի հարցում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասում է դեսպան Ջասիմ Մուհամմադ Ալ  Քասեմին: Դեսպանը հետաքրքրվեց նաև տուն-ինտերնատի չվերանորոգված սենյակների վերանորոգման արժեքով և խոստացավ կապ պահել տուն-ինտերնատի տնօրենի հետ՝տրամադրելու վերանորոգման համար անհրաժեշտ գումար:

Դեսպանը հավելեց, որ մարտի 17-ին Էմիրություններում, թագաժառանգի հովանու ներքո, տեղի կունենա «Ներդրումները Հայաստանում» խորագրով մեծ կոնֆերանս, որի նպատակն է ներկայացնել ներդրումների հնարավորությունը Հայաստանում տարբեր ոլորտներում:

Վերջում դեսպանը շնորհակալություն հայտնեց, որ ընձեռել են հնարավորություն՝ օգնություն ցույց տալու:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը ևս շնորհակալություն հայտնեց դեսպանին իր բարի կամքի դրսևորման համար:

«Երկու երկրների միջև կապերը շատ լավ հիմքերի վրա են դրված և ինտենսիվորեն զարգանում են բոլոր ոլորտներում`և տնտեսական, և սոցիալական»,-ասում է նախարարն ու հույս հայտնում, որ առաջիկայում նաև միջկառավարական կապերը շատ ավելի առարկայան կդարձնեն փոխադարձ համագործակցությունը:

Աննա Գրիգորյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am