Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Մոսկվայի դատարանը կքննի գործարար Արամ Պետրոսյանի կալանքը երկարացնելու հարցը

Մոսկվայի դատարանը կքննի գործարար Արամ Պետրոսյանի կալանքը երկարացնելու հարցը

ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայի Պրեսնյայի դատարանը փետրվարի 21-ին կքննի գործարար Արամ Պետրոսյանի կալանքի ժամկետը երկարացնելու վերաբերյալ հետաքննության միջնորդությունը, որը պատանդներ Էր վերցրել «Սիթիբանկի» մոսկովյան մասնաճյուղում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին հայտնել Է դատարանի մամուլի քարտուղար Անաստասիա Պիլինան: 
«Պետրոսյանի նկատմամբ խափանման միջոցը կալանքի տակ պահելու տեսքով երկարացնելու հարցի քննության շուրջ դատական նիստը նախատեսված Է փետրվարի 21-ին ժամը 13:30-ին»,-ասել Է մամուլի քարտուղարը:
Պետրոսյանը մեղադրվում Է ահաբեկչության եւ պատանդառման մեջ, դատարանի որոշմամբ նա պահվում Է կալանքի տակ, կալանքի ժամկետը սահմանված Է մինչեւ փետրվարի 24-ը: Հետաքննությունը ստացիոնար հոգեբանա-հոգեբուժական փորձաքննություն Է նշանակել բիզնեսմենին: Առաջինը, որն անցկացվել Է ամբուլատոր, եզրակացրել, Է որ Պետրոսյանը մեղսունակ Է: 
2016 թվականի օգոստոսին Պետրոսյանը Մոսկվայի կենտրոնում չորս պատանդ Է վերցրել «Սիթիբանկի» մասնաճյուղում, որն սպառնացել Է պայթեցնել: Այնուհետեւ նա բաց Է թողել պատանդներին եւ հանձնվել իրավապահներին: Այն առարկան, որը նա որպես ռումբ Էր ներկայացնում, մուլյաժ Է եղել: Ինչպես հարցաքննության ժամանակ հայտարարել Է Պետրոսյանը, այդ կերպ ինքը ցանկացել Է ուշադրություն հրավիրել սնանկացումների խնդրի վրա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am