Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Բեռլինում տեղի է ունեցել հայ-գերմանական տնտեսական համաժողովը

Բեռլինում տեղի է ունեցել հայ-գերմանական տնտեսական համաժողովը

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բեռլինում ՀՀ և ԳԴՀ բարձրաստիճան պաշ­տոն­յա­նե­րի մաս­նակ­ցու­թյամբ 2017 թ. փետրվարի 15-ին կա­յա­ցավ հայ-գերմանական տնտեսական համաժողովը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

ՀՀ փոխվարչապետ, մի­ջազ­գային տնտե­սա­կան ին­տեգր­ման և բա­րե­փո­խում­նե­րի նա­խա­րար Վա­չե Գաբ­րի­ել­յանը գլխավորում էր հայկական պատ­վի­րա­կու­թյու­նը, որի կազմում էին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Բորիս Դեմիրխանյանը, ՀՀ  է­ներ­գե­տիկ ենթակառուցվածքների և բնա­կան պա­շար­նե­րի նախարարի տեղակալ Հայկ Հա­րու­թյու­նյա­նը, Հյուսիս-Հարավ ծրագրի գլխավոր տնօրենի ժ/պ Վարդան Կարապետյանը , ԳԴՀ-ո­ւմ ՀՀ դես­պան Աշոտ Սմբատյանը, ինչ­պես նաև մասնավոր հատվածի ներկայացուցիչներ:

Համաժողովի շրջանակներում քննարկվել են՝  տեղեկատվական տեխնոլոգիաների, տրանսպորտի և ճանապարհաշինության, էներգետիկ արդյունավետության վերաբերյալ մի շարք հարցեր: Համաժողովի ընթացքում տեղի են ունեցել նաև պաշտոնական հանդիպումներ ԳԴՀ բարձրաստիճան պաշտոնյաների հետ:

Համաժողովին գերմանական կողմից որպես գործընկեր հանդես են եկել ԳԴՀ տնտեսության և էներգետիկայի նախարարությունը, «Բիթկոմ» միությունը, Գերմանիայի տնտեսության Արևելյան հանձնաժողովը, ԳԴՀ տնտեսության միջին ձեռնարկատերերի դաշնային միությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am