Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Հայ դատի հանձնախումբը կոչ է արել ԱՄՆ Պետդեպին ընդդիմանալ Ադրբեջանին «Երկաթե գմբեթ»-ի վաճառքին

Հայ դատի հանձնախումբը կոչ է արել ԱՄՆ Պետդեպին ընդդիմանալ Ադրբեջանին 
«Երկաթե գմբեթ»-ի վաճառքին

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը կոչ է արել Միացյալ Նահանգների պետդեպարտամենտին ընդդիմանալ Իսրայելի կողմից ամերիկյան տեխնոլոգիաներով ստեղծված «Երկաթե գմբեթ» հակահրթիռային համակարգի վաճառքին Ադրբեջանին:  Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին հանձնախմբից:

Հանձնաժողովը փետրվարի 13-ին նամակ է հղել պետդեպարտամենտի ռազմաքաղաքական հարցերով բյուրո, որտեղ խնդրել է ԱՄՆ-ից պաշտոնապես ընդդիմանալ «Երկաթե գմբեթ»-ի վաճառքին, քանի որ այն «վտանգում է Միացյալ Նահանգների շահերը` առաջացնելով տարածաշրջանային հակամարտության ռիսկի ավելացում, հետընթաց է գրանցում խաղաղության գործընթացում և հնարավորություն է տալիս, որ ժամանակակից սպառազինությունների տեխնոլոգիան ընկնի հակաամերիկյան ուժերի ձեռքը»: Տեղեկատվության ազատության օրենքի համաձայն` հանձնախումբը խնդրել է տրամադրել ցանկացած պաշտոնական փաստաթուղթ, որն առնչվում է Ադրբեջանին «Երկաթե գմբեթ»-ի վաճառքին:

«Իլհամ Ալիևի ձեռքերում «Երկաթե գմբեթ»-ն առաջին հարվածի զենք է, դա կխրախուսի նրան դիմել ագրեսիայի: Այս վաճառքի համար «կանաչ լույս վառելը» կվնասի այն ամենն, ինչ ԱՄՆ-ն և ԵԱՀԿ մեր գործընկերներն արել են խաղաղության հաստատման և զենքի տարածումը կանխելու ուղղությամբ, ինչպես նաև կառաջացնի վտանգ, որ ժամանակակից տեխնոլոգիան կապակայունացնի Կովկասը և հավանական է, որ կհայտնվի հակաամերիկյան երկրների ձեռքում` Բելառուսից մինչև Հյուսիսային Կորեա»,- նշել է Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համփարյանը:

Ադրբեջանին «Երկաթե գմբեթ» հակահրթիռային համակարգի վաճառելու մասին տեղեկությունները հայտնվեցին 2016 թվականի դեկտեմբերին Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումից հետո: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am