Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Հայաստանի հումանիտար օգնությունը Լաթաքիայում ընդունել է Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսը

Հայաստանի հումանիտար օգնությունը Լաթաքիայում ընդունել է Հալեպում ՀՀ գլխավոր 
հյուպատոսը

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպում Հայաստանի գլխավոր հյուպատոս Տիգրան Գևորգյանը Լաթաքիայի Խմեյմիմ ավիաբազայում ընդունել է հերթական անգամ Հայաստանից ուղարկված շուրջ 18 տոննա հումանիտար օգնությունը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, օգնությունը նախատեսված է սիրիական հակամարտությունից տուժած բնակչության համար: Հումանիտար օգնության փաթեթների վրա գրված է. «Խաղաղության ջերմ մաղթանքներով Հայաստանից` Սիրիայի եղբայրական ժողովրդին»:

Սննդամթերքով և առաջին անհրաժեշտության իրերով բեռնված ինքնաթիռը Սիրիա է մեկնել փետրվարի 14-ի առավոտյան Երևանի «Էրեբունի» օդանավակայանից: Հայաստանի Հանրապետությունը նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ արդեն երկրորդ անգամ է մարդասիրական օգնություն ուղարկում Սիրիա: Ընդհանուր առմամբ, ՀՀ-ն Սիրիա է առաքել 40 տոննա բեռ: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am