Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Կանադայում հայ ուսանողները Բելառուսի փոխարտգործնախարարին միջազգային իրավունքի դաս են տվել

Կանադայում հայ ուսանողները Բելառուսի փոխարտգործնախարարին միջազգային 
իրավունքի դաս են տվել

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օտտավայի Քարլթոնի համալսարանում փետրվարի 13-ի «Բելառուսը և նրա հարևանները» խորագրով դասախոսությամբ է հանդես եկել Բելառուսի արտաքին գործերի նախարարի տեղակալ Օլեգ Կրավչենկոն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, դասախոսությանը ներկա են գտնվել Օտտավայի հայ ուսանողների միության, ինչպես նաև Օտտավայի Հայ դատի գրասենյակի ներկայացուցիչները:

Դասախոսության ավարտին տեղի է ունեցել հարցուպատասխան, որի ընթացքում հայ ուսանողների կողմից Բելառուսի փոխարտգործնախարարին է ուղղվել հարցերի տեղատարափ, որոնք բացառապես կապված էին Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինին` Բելառուսից Ադրբեջան արտահանձնելու, և առհասարակ, Բելառուսում մարդու իրավունքների խախտումների հետ, որոնց Օլեգ Կրավչենկոն շփոթված ու հակասական պատասխաններ է տվել:

Դասախոսության ընթացքում Օլեգ Կրավչենկոն զուգահեռներ է անցկացրել Կանադայի և Բելառուսի միջև, սակայն հնչած այն հարցին, որ Կանադան ժողովրդավարական երկիր է, իսկ Բելառուսի նախագահն արդեն ավելի քան 20 տարի է միահեծան կերպով կառավարում է երկիրը, Կրավչենկոն պատասխանել է, որ անթերի երկրներ չկան:

Անդրադառնալով Ալեքսանդր Լապշինի արտահանձնման հարցին` Բելառուսի փոխարտգործնախարարը բառացիորեն նշել է. «Երբեմն արտահանձնման վերաբերյալ ԱՊՀ կոնվենցիաները կարող են հակասել ՄԱԿ-ի կոնվենցիաներին»: Այս միտքն ամբողջապես մերկացնում է Բելառուսի իրական գործելաոճը, որը բավականին հեռու է ՄԱԿ-ի կոնվենցիաներից և միջազգային իրավական այլ ակտերից։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am