Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

«Ելք» դաշինքի համամասնական ցուցակը կգլխավորի Էդմոն Մարուքյանը

«Ելք» դաշինքի համամասնական  ցուցակը կգլխավորի Էդմոն Մարուքյանը

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի առաջիկա ընտրություններում «Ելք» դաշինքի համամասնական ցուցակը կգլխավորի  «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, համամասնական ցուցակի երկրորդ համարը կլինի «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը, երրորդ համարը` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը:

Դաշինքի համամասնական ցուցակի առաջին երեք համարները որոշվեցին քվեարկությամբ: Երեք կուսակցությունների խորհրդի անդամները քվեարկությամբ որոշել են, թե երեք թեկնածուներից ով ցուցակի որ տեղում կլինի: Ի դեպ, բոլոր երեք կուսակցությունների ներկայացուցիչները իրենց կուսակցության անդամների օգտին չեն քվեարկել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am