Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Ադրբեջանում ազգային փոքրամասնությունների նկատմամբ խտրական վերաբերմունքը պետական քաղաքականության մաս է. Վիգեն Սարգսյան

Ադրբեջանում ազգային փոքրամասնությունների նկատմամբ խտրական վերաբերմունքը 
պետական քաղաքականության մաս է. Վիգեն Սարգսյան

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանից ժամանակավոր ապաստան խնդրելու Ադրբեջանի քաղաքացի Շահին Միրզոևի քայլը ևս մեկ վկայություն է այն հանգամանքի, որ հարևան երկրում ազգային փոքրամասնությունների նկատմամբ խտրական վերաբերմունքը շարունակում է մնալ պետական քաղաքականություն: Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: «Մենք, ստանալով նման խնդրանք Ադրբեջանի քաղաքացու կողմից անմիջապես քննարկել ենք այն և եկել ենք եզրահանգման, որ այդ խնդրանքը մերժելու հիմքեր չունենք»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց նախարարը:

Նա հավելեց, որ Հայաստանի Հանրապետությունը, փոխգործակցելով միջազգային կառույցների հետ, ամեն ինչ անելու է Ադրբեջանի քաղաքացու իրավունքները պաշտպանելու և նրա համար մշտական ապաստան գտնելու համար:

ՀՀ Արտաքին գործերի նախարարությունից փետրվարի 11-ին հայտնել են, որ Հայաստանի իշխանություններին է դիմել Շահին Միրզոևը՝ խնդրելով իրեն տրամադրել ժամանակավոր ապաստան, քանի որ հանդիսանալով Թալիշական մշակույթի խորհրդի անդամ, Թալիշական ազատագրական շարժման մասնակից, «Թոլիշի Սադո» թերթի թղթակից ստիպված է եղել փախչել Ադրբեջանից՝ ազգային և կրոնական փոքրամասնությունների հանդեպ բռնաճնշումների ու նրանց իրավունքների կոպտագույն ոտնահարումների պատճառով, և ընտանիքով ժամանել Հայաստան։ 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am