Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

ՄԱԿ-ի ԱԽ-ն դատապարտեց բալիստիկ հրթիռի արձակումը ԿԺԴՀ-ում

ՄԱԿ-ի ԱԽ-ն դատապարտեց բալիստիկ հրթիռի արձակումը ԿԺԴՀ-ում

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը վճռականորեն դատապարտել Է Հյուսիսային Կորեայի կողմից բալիստիկ հրթիռի արձակումը եւ խոստացել Է «զգալի միջոցներ» ձեռնարկել, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները վճռականորեն դատապարտեցին 2017 թվականի փետրվարի 11-ին եւ 2016 թվականի հոկտեմբերի 19-ին ԿԺԴՀ-ի կողմից բալիստիկ հրթիռների արձակումը: Այդ արձակումները ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձեւերի շրջանակներում ԿԺԴՀ-ի միջազգային պարտավորությունների լուրջ խախտում են»,- ասված Է ԱԽ-ի՝ մամուլի համար արված հայտարարության մեջ:  
«Անվտանգության խորհուրդը կշարունակի ուշադիր հետեւել իրադրությանը եւ հետագա զգալի միջոցներ կձեռնարկի Խորհրդի՝ ավելի վաղ արտահայտված մտադրություններին համապատասխան»,- ընդգծվում Է հայտարարության մեջ: 
ԿԺԴՀ-ում հրթիռի փորձարկման կապակցությամբ փետրվարի 13-ին կայացել են Անվտանգության խորհրդի անդամների՝ ԱՄՆ-ի եւ Ճապոնիայի նախաձեռնությամբ շտապ կարգով հրավիրված փակ կոնսուլտացիաներ: 
Ավելի վաղ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը դատապարտել Է Հյուսիսային Կորեայի կողմից բալիստիկ հրթիռի արձակումը եւ հորդորել այդ երկրին՝ վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ, հաղորդել Է «Ինտերֆաքս» գործակալությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am