Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ՀԱԿ-ին դեռևս չի հաջողվել հավաքել բավարար ստորագրություններ ընտրությունների օրը փոխելու հարցով ՍԴ դիմելու համար

ՀԱԿ-ին դեռևս չի հաջողվել հավաքել բավարար ստորագրություններ ընտրությունների 
օրը փոխելու հարցով ՍԴ դիմելու համար

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցությանն առայժմ չի հաջողվում հավաքել խորհրդարանական հերթական ընտրությունների օրը ապրիլի 2-ին նշանակելու որոշումը Սահմանադրական դատարանում վիճարկելու համար անհրաժեշտ 27 պատգամավորի ստորագրությունը: Ազգային ժողովում հայտարարությունների ժամին ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը հայտնեց, որ այս պահի դրությամբ դիմումի տակ ստորագրել է 17 պատգամավոր:

«Ես ցանկանում եմ հայտնել պատգամավորներին, որ այս ստորագրահավաքը 24-ժամյա ռեժիմով չէր հայտարարվել: Այսինքն, այն դեռ ուժի մեջ է, և ցանկացողները կարող են միանալ ստորագրահավաքին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Մանուկյանը:

Նա բոլոր խմբակցությունների պատգամավորներին կոչ արեց աջակցել նախաձեռնությանը, քանի որ իրենք հիմնավոր փաստեր են ներկայացնում, որ խորհրդարանական հերթական ընտրությունների ապրիլի 2-ին նշանակելը հակասում է Սահմանադրությանը: Մանուկյանը պատգամավորներին խորհուրդ տվեց ստորագրելուց առաջ ծանոթանալ դիմումի տեքստին, որում հստակ ներկայացրել են իրենց հիմնավորումները:

Ազգային ժողովի հերթական ընտրությունները տեղի կունենան 2017թ. ապրիլի 2-ին: Որոշ քաղաքական ուժեր և իրավաբաններ առաջարկում են փոխել ընտրությունների օրը: Խնդրի վերաբերյալ պարզաբանումներ է ներկայացրել ՀՀ կառավարության աշխատակազմի-ղեկավար Դավիթ Հարությունյանը՝ հիմնավորելով, որ մի շարք իրավանորմերի համադրությունից հետևում է, որ ՀՀ Նախագահի հրամանագիրն ընդունվել և հրապարակվել է սահմանադրական օրենքին՝ ՀՀ ընտրական օրենսգրքին համապատասխան: Իշխող Հանրապետական կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարել է, որ ՀՀԿ-ն պատրաստ է քննարկել ընտրությունների օրը փոխելու հարցը, եթե դրան կողմ լինեն ընտրական գործընթացին մասնակից բոլոր քաղաքական ուժերն անխտիր


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am