Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Մշակույթի նախարարությունը պարզաբանում է, թե ով կարող է լինել Օպերայի և բալետի թատրոնի տնօրեն

Մշակույթի նախարարությունը պարզաբանում է, թե ով կարող է լինել Օպերայի և 
բալետի թատրոնի տնօրեն

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ մշակույթի նախարարությունը պարզաբանել է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի թափուր պաշտոնի վերաբերյալ խոսակցությունները՝ հստակություն մտցնելով նոր տնօրենի նշանակման ընթացակարգում: «ՀՀ մշակույթի նախարարությունը Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի նոր տնօրենի անունը պաշտոնապես կհայտարարի թափուր պաշտոնի համար մրցույթ անցկացնելուց, արդյունքն ամփոփելուց և ըստ այդմ՝ նախարարի համապատասխան հրամանից հետո։ Ներկայումս այդ պարտականությունը ստանձնել է Թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը»,-ասված է պարզաբանման մեջ:

Թատրոնի տնօրենի պաշտոնում ՀՀ մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանի նշանակման տեղեկությունների մասին «Արմենպրես»-ի թղթակցի հարցին ի պատասխան ՀՀ մշակույթի նախարարի մամուլի քարտուղար Ռուզան Խաչատրյանը նշել է, որ տնօրենի մրցույթը դեռևս հայտարարված չէ, ուստի անիմաստ է հերքել կամ հաստատել շրջանառվող ցանկացած անվան շուրջ տեղեկությունը։

ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի՝ փետրվարի 3-ի հրամանով Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Անդրանիկ Արզումանյանն իր դիմումի համաձայն ազատվել էր պաշտոնից։ Նախկին տնօրեն Անդրանիկ Արզումանյանը տեղափոխվել է ՀՀ մշակույթի նախարարություն նախարարի խորհրդական աշխատելու նպատակով։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am