Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Անահիտ Բախշյանը և Ստեփան Սաֆարյանը ընտրություններին կմասնակցեն «Ազատ դեմոկրատներ»-ի ցուցակով

Անահիտ Բախշյանը և Ստեփան Սաֆարյանը ընտրություններին կմասնակցեն «Ազատ 
դեմոկրատներ»-ի ցուցակով

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ազատ դեմոկրատներ» կուսակցության համամասնական ցուցակը գրեթե պատրաստ է. կատարվում են վերջին հստակեցումները: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ, Ազգային ժողովի պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը: «Մենք առաջիկա օրերին կհրապարակենք ցուցակը, ինչպես նաև այն կներկայացնենք Կենտրոնական ընտրական հանձնաժողով: Մենք դեռևս պետք է որոշենք, թե ով որ ընտրատարածքում է առաջադրելու իր թեկնածությունը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Քոքոբելյանը:

Նա հավելեց, որ քննարկումները «Ժառանգություն» կուսակցության նախկին անդամներ Ստեփան Սաֆարյանի և Անահիտ Բախշյանի հետ ավարտվել են, նրանք արդեն մասնակցում են նախընտրական գործընթացներին:

Հայաստանում Ազգային ժողովի հերթական ընտրությունները տեղի կունենան ապրիլի 2-ին: Նախընտրական քարոզարշավը կմեկնարկի մարտի 5-ին: Կուսակցությունները ընտրություններին մասնակցելու համար Կենտրոնական ընտրական հանձնաժողովին դիմումները պետք է ներկայացնեն փետրվարի 6-16-ը, իսկ տարածքային և նախընտրական ցուցակները՝ փետրվարի 16-26-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am