Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Կարեն Բեքարյանն անկայուն է համարում Թուրքիայի արտաքին քաղաքականությունը

Կարեն Բեքարյանն անկայուն է համարում Թուրքիայի արտաքին քաղաքականությունը

ԵՐԵՎԱՆ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիան արտաքին հարաբերություններում փնտրտուքների մեջ է, ինչն ածանցյալ է այդ երկրում առկա ներքին խնդիրներին: Փետրվարի 3-ին լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության նախագահ Կարեն Բեքարյանը: «Թուրքիայի շուրջ զարգացող վերջին իրադարձություններում մենք ականատես ենք լինում պարբերաբար փոփոխվող գործընթացների: Նրա խոսքով` Թուրքիայի հարաբերությունները ԱՄՆ-ի, ԵՄ-ի և Ռուսաստանի հետ անկայուն են և լի բազմաթիվ հնարավոր սցենարներով:

«Դուք լավ հիշում եք ԱՄՆ-ում Օբամայի կառավարման վերջին հատվածում թուրք-ամերիկյան հարաբերություններում առաջացած լարվածությունը, որը հիմնականում կապված էր ԱՄՆ-ում ապաստանած թուրք գործիչ Ֆեթուլլահ Գյուլենին արտահանձնելու խնդրի հետ: Թուրքիան հեղաշրջման փորձից հետո առնվազն 4 անգամ դիմել է ԱՄՆ-ին Գյուլենին արտահանձնելու խնդրով, սակայն մինչ այս պահը որևէ լուրջ արձագանք չի ստացել»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Բեքարյանը:

Նա հիշեցրեց, որ թուրք-ամերիկյան հարաբերությունների լարվածության առիթ էր նաև Իրաքում քրդական ջոկատների խնդիրը, քանի որ ԱՄՆ-ն Իրաքի քրդերին համարում է հուսալի դաշնակից, իսկ Թուրքիային դա ձեռնտու սցենար չէ: Բեքարյանի խոսքով` Բարաք Օբամային դուր չէր գալիս նաև ռուս-թուրքական սերտացումը: «Հիմա Թուրքիայում հույս ունեն, որ Դոնալդ Թրամփի ղեկավարման ժամանակահատվածում կկարողանան կարգավորել կնճռոտ հարցերն ԱՄՆ-ի հետ: Պատահական չէր Թուրքիայի նախագահ  Էրդողանի վերջերս արած հայտարարությունը, որ ԱՄՆ-ի հետ Թուրքիայի հարաբերություններն անամպ, իսկ ՆԱՏՕ-ի անդամ մյուս երկրների հետ` համերաշխային չի կարելի համարել»,- ասաց Կարեն Բեքարյանը:

Անդրադառնալով Թուրքիա-ԵՄ հարաբերություններին` Բեքարյանը նկատեց, որ այստեղ էլ կան ինչպես գլոբալ, այնպես էլ լոկալ խնդիրներ: Թուրքիայի և ԵՄ-ի միջև գլոբալ խնդիրներից մեկը միգրանտների հարցն է: Բացի այդ, ԵՄ-ում Թուրքիայում սահմանադրական փոփոխությունների մեկնարկած գործընթացը համարում են նահանջ ժողովրդավարությունից: Կարեն Բեքարյանի խոսքով` խնդիրն այստեղ ոչ միայն նրա մեջ է, որ նոր փոփոխություններով Թուրքիան կառավարման խորհրդարանական մոդելից անցում է կատարում նախագահականին, այլ այն, որ Թուրքիայի գործող նախագահի նկատմամբ վստահության ցածր մակարդակ կա:

Ռուս-թուրքական հարաբերություններում Կարեն Բեքարյանը որոշակի առաջընթաց նկատում է, սակայն գտնում է, որ երկու երկրների միջև բոլոր խնդիրները չէ, որ լուծված են:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am