Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Երևանում բացվել է «Ինտեր» երկրպագուների պաշտոնական ակումբը

Երևանում բացվել է «Ինտեր» երկրպագուների պաշտոնական ակումբը

ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալական «Ինտեր» Ֆուտբոլային ակումբը պաշտոնական ֆան-ակումբ ունի Հայաստանում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին գրում է Inter.it պաշտոնական կայքը: Իտալական ակումբի պաշտոնական կայքը փաստում է, որ «Ներաձուրին ընտանիքը մեծանում է, և հերթական ակումբը բացվել է Հայաստանում»:

Ակումբի նախագահ Էդգար Պետրոսյանի խոսքով՝ ակումբի անդամները մեծացել են «Ինտեր»-ի լեգենդար ֆուտբոլիստների խաղին հետևելով:

«Ինտեր»-ը իտալական ամենատիտղոսակիր ֆուտբոլային ակումբներից մեկն է, որը ներկայացնում է Միլան քաղաքը և հանդես է գալիս Սերիա Ա-ում։ «Ինտերի» մարզաբազան գտնվում է Լոմբարդոյում։ Թիմի ստեղծման օր է համարվում 1908 թվականի մարտի 9-ը։ 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am