Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Մոուրինյոն դժգոհ է «Հալ Սիթի»-ի դեմ խաղից

Մոուրինյոն դժգոհ է «Հալ Սիթի»-ի դեմ խաղից

ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոսել է Պրեմիեր լիգայի 23-րդ տուրի «Հալ Սիթի»-ի դեմ խաղի մասին:

«Չես կարող հաղթել, եթե գոլ չես խփում: Մրցակցի դարպասապահը  լավ հանդես եկավ: Նրանք հասկացել էին մեր բացթողումները: «Հալ Սիթի»-ն մրցում է Պրեմիեր լիգայում իր տեղը պահելու համար, և ցանկացած միավոր կարևոր է նրանց համար»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասել է Մոուրինյոն:

Անգլիայի ֆուտբոլի առաջնության 23-րդ տուրի «Մանչեսթեր Յունայթեդ»-«Հալ Սիթի» հանդիպումն ավարտվեց առանց դարպասի գրավման: Երկու թիմերը հանդիպման 90 րոպեների ընթացքում մի շարք հնարավորություններ ունեին գրավելու մրցակցի դարպասը, սակայն ապարդյուն: Հայաստանի ազգային թիմի անդամ Հենրիխ Մխիթարյանը մեկնարկային կազմում էր, բայց փոխարինվեց 62-րդ րոպեին՝ իր տեղը զիջելով Խուան Մատային:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am