Քաղաքականություն

Արգենտինահայերը դեմ են արտահայտվել այդ երկիր Չավուշօղլուի այցին

2 րոպեի ընթերցում

 Արգենտինահայերը դեմ են արտահայտվել այդ երկիր Չավուշօղլուի այցին

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արգենտինայի հայ համայնքի կառույցները համատեղ հայտարարություն են տարածել` դեմ հանդես գալով այդ Հարավային Ամերիկա և մասնավորապես Արգենտինա Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի կատարելիք այցին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Prensa Armenia-ն, հայտարարության մեջ մասնավորապես շեշտվում է, որ Չավուշօղլուն ոչ միայն մարդկության դեմ հանցագործություններ կատարած պետության ներկայացուցիչ է, այլև Թուրքիայի կողմից որդեգրված ժխտողական քաղաքականության «գործադիր ձեռքը»:

«Չավուշօղլուն իր աշխատանքը նվիրել է բոլոր նրանց նվաստացմանը, ովքեր ճանաչում են կամ ուղղակի արտասանում են «Հայոց ցեղասպանություն» բառերը, ինչպես օրինակ Ռուսաստանի, Եվրոպական խորհրդարանի կամ Վատիկանի դեպքերում 2015թ-ին կամ Գերմանիայի և ԱՄՆ-ի դեպքերում 2016թ-ին»,- նշված է հայտարարության մեջ: Արգենտինահայերը նաև շեշտում են, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարարը զբաղված է այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գրաքննության քաղաքականության արտահանմամբ:

«Սա հիմնավորվում է թուրքական դիվանագիտության լոբբիստական ջանքերով` ուղղված Հարավային Ամերիկայի երկրներում հայ ժողովրդի համերաշխ ջանքերի խաթարմանը»,- նշված է հայտարարության մեջ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում