Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ապրիլյան պատերազմից հետո հայ զինվորի մարտական և հայրենասիրական ոգին ավելի է բարձրացել

Ապրիլյան պատերազմից հետո հայ զինվորի մարտական և հայրենասիրական ոգին 
ավելի է բարձրացել

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ապրիլյան պատերազմի մասնակից, ավագ լեյտենանտ Սամվել Առաքելյանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով: Լրագրողների հետ զրույցում Սամվել Առաքելյանը նշեց, որ 2 տարի է` ինչ պայմանագրային հիմունքներով ծառայում է ՀՀ ԶՈՒ-ում, մասնակցել է ապրիլյան պատերազմին: «Այդ օրերին զոհվել են իմ վաշտի հրամանատար, կապիտան Արմենակ Ուրֆանյանը, իմ զինվորները` Քյարամ Սլոյանը, Անդրանիկ Զոհրաբյանը և Ռոբերտ Աբաջյանը: Ես չեմ կարող նկարագրել, թե այդ օրերին ինչ ապրումներ եմ ունեցել, միայն կարող եմ նրանց ծնողներին շնորհակալություն հայտնել` նման տղաներ դաստիարակելու համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Առաքելյանը` հավելելով, որ տղաների զոհվելու պահին ինքը եղել է հարևան դիրքում:

Նա հավելեց, որ ապրիլյան պատերազմից հետո հայկական բանակի զինվորի մարտական և հայրենասիրական ոգին ավելի է բարձրացել: Հայ զինվորն ամուր կանգնած է պետական սահմանին և չի հանդուրժելու հակառակորդի որևէ ոտնձգություն:

Հարցին` առաջին հերթին ինչի՞ մասին է մտածում առաջնագծում կանգնած զինվորը, Սամվել Առաքելյանն ընդգծեց, որ նա առաջին հերթին մտածում է իրեն սպասող ծնողներին հանգիստ քուն պարգևելու մասին:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հունվարի 28-ին հայկական բանակի կազմավորման 25-ամյակի կապակցությամբ պարգևատրել է շուրջ 200 ազատամարտիկների և զինծառայողների:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am