Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Վիտալի Բալասանյանն անթույլատրելի է համարում ԼՂ հարցի շուրջ քաղաքական դիվիդենտներ հավաքելը

Վիտալի Բալասանյանն անթույլատրելի է համարում ԼՂ հարցի շուրջ քաղաքական 
դիվիդենտներ հավաքելը

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը չթերագնահատելով հակառակորդի ուժերը՝ համոզված է, որ հայկական երկու հանրապետությունների զինված ուժերն իրենց առջև դրված խնդիրները կարող են կատարել ամբողջությամբ: «Շնորհավորում եմ բոլորիս ՀՀ ԶՈՒ-երի 25-րդ տարեդարձի առթիվ, մաղթում մեր զորքերին անփորձանք ծառայություն: Համոզված եմ, որ մեր զինված ուժերն իրենց առջև դրված ցանկացած խնդիր կատարելու են: Մտահոգվելու ոչինչ չունենք, չեմ թերագնահատում հակառակորդի ուժերը, բայց համոզված եմ, որ հայկական երկու հանրապետությունների ԶՈՒ-երն իրենց առջև դրված խնդիրները կկատարեն ամբողջությամբ: Գլուխ եմ խոնարհում բոլոր նրանց առջև, ում զավակները սկսած 1988-ից առ այսօր նահատակվել են»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, «Եռաբլուր»-ում լրագրողների հետ զրույցում նշեց Բալասանյանը:

Անդրադառնալով ՀՀ առաջին նախագահ, Հայ ազգային կոնգրեսի ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանի՝ խաղաղության դիմաց տարածքներ հանձնելու մասին հայտարարություններին, Բալասանյանն ասաց, որ չի ցանկանում լսել այն մարդկանց, ովքեր քաղաքական դիվիդենտներ են հավաքում Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ: «Դա շատ սարսափելի է, վտանգավոր: Խորհուրդ կտայի, ընդհանրապես չլսել, չկարդալ նմանատիպ քաղաքական գործիչների հայտարարությունները: Խոսում ենք մի բանի մասին, որն իրականությանը չի համապատասխանում, աշխարհաքաղաքական իրավիճակն  ընթանում է անկանխատեսելի զարգացումներով: Այսօր խոսել Մարդիդյան կամ այլ սկզբունքների մասին, երբ Ադրբեջանը չի ընդունում դրանք, սխալ է: Ադրբեջանն ունի հեռահար ծրագրեր, մենք դրանց հետ գործ չունենք, այսօր կարևոր է, որ երկու հայկական հանրապետությունները կայացած են»,- ասաց Բալասանյանը՝ ավելացնելով, որ նրանք, ովքեր կարող են պաշտպանել իրենց հողը՝ հայրենիք չեն տա, ովքեր չեն կարող պաշտպանել, ապա նրանցից այդ հողերը կխլեն:

«Համոզված եմ, որ մեզնից որևէ մեկը չի կարող հող խլել: Ապրիլյան օրերը բոլորիս համար դաս էին, մեր բացթողումների մասին արդեն գիտենք, դրանք վերացրել ենք: Վստահ եմ, որ պատրաստ ենք ցանկացած ոտնձգության դեմն առնել»,- ընդգծեց ԼՂՀ անվտանգության խորհրդի քարտուղարը:           


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am