Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ֆուտզալ. Հայաստանի հավաքականը համոզիչ հաղթանակ տարավ Էստոնիայի նկատմամբ

Ֆուտզալ. Հայաստանի հավաքականը համոզիչ հաղթանակ տարավ Էստոնիայի 
նկատմամբ

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լատվիայի Ելգավա քաղաքում ավարտվեց Ֆուտզալի Եվրոպայի 2018 թ. առաջնության որակավորման փուլի C խմբի երկրորդ տուրի հանդիպումը Էստոնիայի և Հայաստանի հավաքականների միջև: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` առաջին խաղակեսն ավարտվեց մեր հավաքականի հաղթանակով՝ 4։0 հաշվով։ Գոլերի հեղինակներ դարձան Սարո Գալստյանը, Անդրանիկ Կարապետյանը, Գարեգին Մաշումյանը և Սարգիս Նասիբյանը։ Երկրորդ կեսում թիմերը մեկական գոլ փոխանակեցին։ Մեր թիմի կազմում գոլի հեղինակ դարձավ Սարո Մարդանյանը։ Հայաստանի հավաքականը վստահ հաղթանակ տարավ 5։1 հաշվով և վաստակեց 6 միավոր։

Այսօր՝ ավելի ուշ, տեղի կունենա խմբի երկրորդ տուրի մյուս հանդիպումը Գերմանիայի և Լատվիայի հավաքականների միջև, իսկ վերջին տուրում՝ հունվարի 29-ին, մեր թիմը կմրցի Լատվիայի հավաքականի հետ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am