Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Իտալիայում գտել են ձնահյուսի տակ հայտնված հյուրանոցում բոլոր զոհվածներին

Իտալիայում գտել են ձնահյուսի տակ հայտնված հյուրանոցում բոլոր զոհվածներին

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայում գտել են Գրան Սասո լեռնազանգվածի շրջանում ձնահյուսի տակ հայտնված «Ռիգոպիյանո» հյուրանոցում բոլոր զոհվածներին: Նրանց ընդհանուր թիվը կազմել Է 29, որոնողական գործողությունն ավարտված Է: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Rai News 24 հեռուստաալիքը: 
Ստորգետնյա ցնցումներով եւ ձյան առատ տեղումներով հրահրված ձնահյուսը 1,2 հազար մետր բարձրության վրա գտնվող հյուրանոցի վրա Է իջել հունվարի 18-ի երեկոյան՝ լիովին ծածկելով չորսհարկանի շենքը: Այդ պահին շենքում գտնվող ավելի քան 30 մարդուց փրկվել Է ինը հոգի, ներառյալ չորս երեխա, որոնց դուրս են բերել փլատակներից: Եվս երկու հոգի աղետից քիչ առաջ դուրս Էր եկել հրուրանոցից եւ նույնպես ողջ մնացել: 
Դատախազությունը հետաքննություն Է անցկացնում պատահարի փաստով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am