Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Թրամփը հավաստեց Սիրիայում անվտանգության գոտիներ ստեղծելու մտադրությունը

Թրամփը հավաստեց Սիրիայում անվտանգության գոտիներ ստեղծելու մտադրությունը

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր Է անվտանգության գոտիներ ստեղծել Սիրիայում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Սպիտակ տան ղեկավարը հունվարի 25-ին հայտարարել Է ABC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում: 
«Ես միանգամայն ստույգ անվտանգության գոտիներ կստեղծեմ Սիրիայում»,- ասել Է նա: 
Թրամփը նաեւ հայտարարել Է, որ, իր կարծիքով, «Եվրոպան վիթխարի սխալ գործեց՝ թույլ տալով միլիոնավոր փախստականների» հայտնվել Գերմանիայում եւ եվրոպական այլ երկրներում: «Այն, ինչ տեղի Է ունենում այնտեղ, աղետ Է, եւ ես չեմ ցանականում, որ դա տեղի ունենա նաեւ ԱՄՆ-ում»,- ասել Է նախագահը:  
Ավելի վաղ Reuters գործակալությունը, հայտնել Է, որ Թրամփը մոտ ժամանակներս կարող Է հրամանագիր ստորագրել Սիրիայում քաղաքացիական բնակչության համար այսպես կոչված հումանիտար գոտիների ստեղծումն սկսելու մասին: 
«Պետքարտուղարը պաշտպանության նախարարի հետ վոխգործակցությամբ սույն հրամանագրի ստորագրման պահից 90 օրվա ընթացքում պետք Է ներկայացնի Սիրիայում եւ նրան հարող շրջաններում անվտանգության գոտիների ստեղծման պլան, որտեղ Սիրիայի այն բնակիչները, որոնք հեռացել են իրենց հայրենիքից, կկարողանան սպասել հայրենադարձմանը կամ երրորդ երկրներ հնարավոր վերաբնակվելուն»,- ասված Է փաստաթղթի տեքստում, որը հայտնվել Է գործակալույթան տրամադրության տակ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Լուսանկարը`EPA


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am