Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

ՀՀԿ-ն Հովիկ Աբրահամյանից կուսակցությունից դուրս գալու դիմում դեռ չի ստացել

ՀՀԿ-ն Հովիկ Աբրահամյանից կուսակցությունից դուրս գալու դիմում դեռ չի ստացել

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակում Հովիկ Աբրահամյանից կուսակցությունից դուրս գալու դիմում դեռ չի ստացվել: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը: «Իրենից կարող եք հարցնել դիմում գրել է, թե ոչ, բայց կարող եմ ասել, որ կուսակցությունն այս պահի դրությամբ նրանից կուսակցությունը լքելու վերաբերյալ դիմում չի ստացել»,- ասաց նա:

ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հունվարի 24-ին հայտարարել է, որ լքելու է ՀՀԿ-ն, սակայն շարունակելու է զբաղվել քաղաքականությամբ: Նա նշել է, որ  ՀՀԿ-ն լքելու մասին կհայտարարի հունվարի 25-ին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am