Բելգիայում շունը համաշխարհային ռեկորդ Է սահմանել պոչի երկարությամբ
16:59, 20 Հունվար 2017
ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելգիայում Կիոն անունով շունը, որի պոչը հասնում Է 76,8 սանտիմետրի, համաշխարհային ռեկորդ Է սահմանել, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Իռլանդական գայլախեղդին եւ նրա տերերին ներկայացնող տեսագրությունը Guinness World Records-ի YouTure-ալիքում հրապարակել են հունվարի 17-ին: Երեք օրվա ընթացքում հոլովակը դիտել են ավելի քան 44 հազար անգամ:
Ամենաերկար պոչի նախորդ ռոկորդը կազմում Էր 45 սանտիմետր:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում