Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Կանադայում մահացել է Հայոց ցեղասպանության վերջին վերապրածը

Կանադայում մահացել է Հայոց ցեղասպանության վերջին վերապրածը

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանադայում հունվարի 19-ին մահացել է Հայոց ցեղասպանության վերջին վերապրածը` Քնար Եմենիջյանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Եմենիջյանը 107 տարեկան էր:

Եմենիջյանը ծնվել է Կեսարիայում (թուրքական Կայսերի) 1909 թվականին: Ընտանիքի բոլոր անդամներին հաջողվել է փրկվել Հայոց ցեղասպանության ժամանակ:

Նրա պատմությունները հիշում է որդին՝ Հովսեփը, ով պատմում է. «Մորս հայրը զինվորական է եղել: Նրա ընտանիքին թուրք ծառայակիցն է փրկել, թաքցրել ֆերմայում: Մի քանի օր նրանք ամբարում են ապրել: Ամիսներ շարունակ ուտելու բան գրեթե չեն ունեցել: Իսկ պապս, ով բանակում է մնացել, տիֆով հիվանդացել է: Ասել են՝ «Առանց այն էլ կմեռնի» և չեն սպանել, պարզապես հեռացրել են բանակից: Նա գտել է իր ընտանիքին, բայց տիֆը նաև նրանց է հասել: Բարեբախտաբար, կարողացել են հաղթել հիվանդությանը»:

Ընտանիքը կարողացել է վերադառնալ իր հրդեհված տան ավերակների մոտ: Այնտեղ էլ 10 տարի շարունակ ապրել են ուրիշի անվան տակ, ստիպված ներկայացել են որպես մահմեդական: Դրանից հետո Եգիպտոս են տեղափոխվել, վերականգնել են իրական անունները: Ավելի ուշ ընտանիքը տեղափոխվել է Կանադա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]