Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 19-ի ժամը 20.30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:

Մ-11 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածի 26-35-րդ կմ-երին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի մինչև 17-րդ կմ-ին, Գորիս-Կապան ավտոճանապարհին, Արագածոտնի մարզի Աշտարակ և Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքներում առկա է մառախուղ:

Իջևան-Դիլիջան ավտոճանապարհին, Լոռու (բացի Սպիտակ քաղաքից) և Տավուշի մարզերում (բացի Նոյեմբերյան քաղաքից) առկա են տեղումներ ձյան տեսքով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է մարդատար ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում, իսկ բեռնատարների համար փակ է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am