Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Թևան Պողոսյանը դեռ չի մտածում խորհրդարանական ընտրություններին մասնակցելու վերաբերյալ

Թևան Պողոսյանը դեռ չի մտածում խորհրդարանական ընտրություններին մասնակցելու 
վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը հատուկ առաջարկություններ չի ստացել, բանակցություններ չի վարում և դեռ հստակ որոշում չի կայացրել առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցության առնչությամբ։ Այս մասին պատգամավորը հայտարարեց հունվարի 19-ին հրավիրված ասուլիսում: «Եթե տեսնեմ մի ծրագիր, որին ինքս հավատալու եմ և հասկանամ, որ ինչ-որ բան ունեմ անելու, ես չեմ էլ սպասի, որ ինչ-որ մեկն ինձ առաջարկի, այլ ինքս կգնամ առաջարկելու իրենց»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ շեշտեց Թևան Պողոսյանը: Պատգամավորը նաև նշեց, որ վերջին առնվազն երկու տարում «Ժառանգություն» կուսակցության հետ շփումներ չունի: 

Նրա խոսքով՝ Գագիկ Ծառուկյանի քաղաքականություն վերադառնալու հետ կապված կարելի է բազմաթիվ սցենարներ նկարագրել և տարբեր պատճառներ նշել, այդ հարցի վերաբերյալ։ Վերադարձի իրական պատճառը, սակայն, պարզ կլինի նրա ծրագրից։ 
Այն քաղաքական բացի մասին, որին անդրադարձել էր Ծառուկյանը իր ելույթի ժամանակ, որ իր հեռանալուց հետո ոչ մի քաղաքական ուժ չի կարողացել լրացրել, Թևան Պողոսյանն ասաց. «Ծառուկյանի փոխարեն դժվարանում եմ ասել։ Բայց եթե ինձ հարցնեք, թե ինչ քաղաքական բաց կա այդ դաշտում, ես կցանկանայի սերնդափոխություն տեսնել: Կուզենայի, որպեսզի գային այն ուժերը, ովքեր երիտասարդ են, թարմ դեմքերով են, ունակ են և որտեղ չկան մականուններ և դրա հետ միասին ունենանք իսկապես արժեքների վրա հիմնված քաղաքական թիմեր»: Պատգամավորի խոսքով՝ Գագիկ Ծառուկյանի վերադարձը կարող է ինչ-որ բան փոխել, եթե նրա ձևավորելիք քաղաքական ուժը ներկայացնի փոփոխությունների տանող ծրագրեր:

Խորհրդարանական ընտրությունները Հայաստանում կանցկացվեն ապրիլի 2-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am