Երևանում՝ 11:07,   30 Ապրիլ 2024

ԼՂՀ Նախագահն ընդունել է Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությունը

 ԼՂՀ Նախագահն ընդունել է Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությունը

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 19-ին ընդունել է Երեւանի քաղաքապետարանի պատվիրակությանը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորությամբ, եւ անցկացրել ընդլայնված խորհրդակցություն Երեւանի քաղաքապետարանի եւ Ստեփանակերտի ու ԼՂՀ շրջանների համագործակցությանը վերաբերող հարցերի շուրջ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Համապատասխան ելույթներով հանդես են եկել Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը եւ Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը:  

Նախագահ Սահակյանը նշել է, որ Երեւան քաղաքի հետ համագործակցությունը հնարավորություն է տալիս ոչ միայն լուծել տարբեր սոցիալ-տնտեսական հարցեր, այլ նաեւ ստեղծել ամուր բարեկամական կապեր քաղաքամայր Երեւանի եւ Արցախի միջեւ: «Մենք բարձր ենք գնահատում Ստեփանակերտի ու Արցախի շրջանների հետ կապերը զարգացնելու եւ խորացնելու Երեւանի քաղաքապետարանի անկեղծ շահագրգռվածությունը եւ պատրաստակամությունը: Դա հայրենասիրության եւ քաղաքացիական բարձր կեցվածքի վառ դրսեւորում է»,- ընդգծել է Բակո Սահակյանը:

ԼՂՀ Նախագահը պետական պարգեւներ է հանձնել Երեւանի քաղաքապետարանի եւ վարչական շրջանների մի խումբ աշխատակիցների` ԼՂՀ մայրաքաղաքում եւ շրջաններում սոցիալ-տնտեսական մի շարք ծրագրերի իրականացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար:

Խորհրդակցությանը մասնակցում էին Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am