Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Թեհրանում բռնկված հրդեհի հետևանքով տուժած հայեր չկան. ԱԳՆ խոսնակ

Թեհրանում բռնկված հրդեհի հետևանքով տուժած հայեր չկան. ԱԳՆ խոսնակ

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թեհրանի բարձրահարկ շենքերից մեկում բռնկված հրդեհի հետևանքով տուժածների շարքում հայեր չկան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրառում է կատարել ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:

«Ըստ նախնական տվյալների՝ Թեհրանի բարձրահարկ շենքերից մեկում բռնկված հրդեհի հետևանքով տուժածների թվում հայեր չկան»,- հայտնել է նա:

Թեհրանում առնվազն 30 հրշեջ է զոհվել բարձրահարկ շենքում հունվարի 19-ին բռնկված հրդեհի հետևանքով, որն ավելի ուշ փլվել է: Բռնկումը տեղի է ունեցել 17-հարկանի «Պլասկո» առևտրական համալիրում, որը 50 տարի առաջ կառուցվել է Իրանի մայրաքաղաքի կենտրոնի Ջոմհուրի փողոցում: Կրակը բռնկվել է 9-րդ հարկում և արագորեն ընդգրկել համալիրի ամբողջ վերին մասը, ինչի հետևանքով շինությունը փլվել է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am