Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Կառավարության ծրագիրը պետք է լինի գերատեսչությունների հսկողության ներքո. Կարեն Կարապետյան

Կառավարության ծրագիրը պետք է լինի գերատեսչությունների հսկողության ներքո. 
Կարեն Կարապետյան

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը պարբերաբար հաշվետվություն է ներկայացնելու վարչապետի հանձնարարականների կատարման վերաբերյալ: «Բոլոր ոլորտների գերատեսչությունների ղեկավարներին ու նախարարներին խնդրանք ՝ հսկողություն սահմանել, որովհետև մենք շատ դեպքերում ունենում ենք հանձնարարականների կատարման ուշացում կամ ոչ որակյալ, ոչ ֆունկցիոնալ կատարում», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Կարեն Կարապետյանը՝ հավելելով, որ կառավարության ծրագիրը կանոնավոր պետք է լինի գերատեսչությունների ու նախարարությունների հսկողության տակ:

«Շաբաթական դուք հաշվետվություն տվեք ինքներդ ձեզ ու աշխատակազմին: Նյութերը կառավարության նիստ ներկայացնելու բազմաթիվ օրինակներ ունենք, որ բերում ենք 10-15 րոպե առաջ, այն պարագայում, որ այնտեղ որևէ արտառոց պայման չի փոխվել», - նշեց վարչապետը և ընդգծեց, որ բացթողումների նկատմամբ ցուցաբերվելու է համապատասխան վերաբերմունք:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am