Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Հնդկաստանում դպրոցական ավտոբուսի վթարի հետեւանքով զոհվածների թիվը հասել Է 26-ի

Հնդկաստանում դպրոցական ավտոբուսի վթարի հետեւանքով զոհվածների թիվը հասել Է 26-ի

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առնվազն 25 երեխա Է զոհվել, եւս 36-ը՝ վիրավորվել Հնդկաստանի Ութար Փրադեշի նահանգում դպրոցական ավտոբուսի եւ բեռնատարի բախման  հետեւանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է India Today-ը: Ավտոբուսի վարորդը նույնպես զոհվել Է:
Նախնական տվյալներով՝ ճանապարհատրասնսպորտային ատահարի պատճառը դարձել Է թանձր մառախուղով պայմանավորված վատ տեսանելիությունը:
Միջադեպը տեղի Է ունեցել Էտահի շրջանում: Ավտոբուսը երեխաների Էր տեղափոխում դպրոց, երբ բախվել Է կարտոֆիլով բեռնված բեռնատարին: Դպրոցը, որտեղ սովորում Էին երեխաները, բացվել Էր հունվարի 19-ին, թեեւ շրջանի վարչակազմը ցրտերի պատճառով եռօրյա արձակուրդ Էր հայտարարել;
Ինչպես հայտարարել Է նահանգի ոսստիկանապետ Ջավադ Ահմադը, դպրոցի վարչակազմին կարող են պատասխանատվության ենթարկել: 
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին եւ ՆԳ նախարար Ռաջնաթ Սինգհը ցավակցություն են հայտնել զոհվածների ընտանիքներին: Միջադեպի հետաքննություն Է անցկացվում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am