Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Երևանում կայացավ ՀՀ-ԵՄ բանակցությունների ութերորդ փուլը

Երևանում կայացավ ՀՀ-ԵՄ բանակցությունների ութերորդ փուլը

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում հունվարի 18-ին կայացավ Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև հարաբերությունների նոր իրավական հիմք ձևավորելու շուրջ բանակցությունների ութերորդ փուլը։ Հայկական կողմից բանակցային թիմը գլխավորում էր ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը, իսկ եվրոպական կողմից՝ Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության Արևելյան Գործընկերության, Ռուսաստանի, Կենտրոնական Ասիայի, տարածաշրջանային համագործակցության և ԵԱՀԿ հարցերով տնօրեն Լյուկ Դեվինը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Քննարկվեցին համաձայնագրի քաղաքական հարցերի, ինչպես նաև ընդհանուր, ինստիտուցիոնալ և եզրափակիչ դրույթների գլուխները: Կողմերին հաջողվեց փոխըմբռնման գալ մի շարք հարցերի շուրջ։

Ամփոփելով բանակցությունները՝ կողմերը տեղեկություններ փոխանակեցին նաև ոլորտային ու առևտրի հարցերի գլուխների շուրջ ընթացող քննարկումների արդյունքների մասին և հստակեցրեցին Բրյուսելում բանակցությունների հաջորդ փուլի անցկացման ժամկետները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am