Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Այվազովսկու 200-ամյակին Ուկրաինայում հատուկ հուշամեդալ և նամականիշ կթողարկվի

 Այվազովսկու 200-ամյակին Ուկրաինայում հատուկ հուշամեդալ և նամականիշ 
կթողարկվի

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2017թ-ին Ուկրաինայի ազգային բանկը թողարկելու է «Հովհաննես Այվազովսկի» հուշամեդալ` նվիրված նշանավոր ծովանկարչի 200-ամյակին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Ուկրաինայի ազգային բանկի պաշտոնական կայքը, հուշամեդալը թողարկվելու է «Ուկրաինայի նշանավոր անձինք» շարքի շրջանակներում և շրջանառության մեջ է դրվելու 25.000 օրինակով:

Այվազովսկու հոբելյանի առթիվ մարվելու է նաև գեղարվեստական նամականիշ: Այն ներառվելու է «Ուկրաինայի թանգարանների գանձերը» շարքի մեջ:

«Մեծ նկարչի 200-ամյակին նվիրված հուշամեդալի և նամականիշի թողարկումը հստակ վկայում է համաշխարհային գեղարվեստի մեջ Հովհաննես Այվազովսկու ներդրման պետական ճանաչման մասին: Այն նաև հայկական և ուկրաինական մշակույթի փոխադարձ հարստացման վառ օրինակ է»,- AnalitukaUA.net-ի հետ զրույցում նշել է Ուկրինայի հերալդիկ խորհրդի անդամ, պատմաբան Մաքսիմ Ցարենկոն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am