Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Սիրիահայերի հիմնախնդիրներով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի կազմն ընդլայնվել է

Սիրիահայերի հիմնախնդիրներով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի կազմն 
ընդլայնվել է

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սփյուռքի նախարարությունում հունվարի 18-ին կազմակերպված հանդիպման ժամանակ նախարար Հրանուշ Հակոբյանը ներկայացրել է «Գալուստ Կյուլպենկյան» հիմնարկության ֆինանսական աջակցությամբ Հայաստանում սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքները կազմակերպող քարտուղարության կազմը համալրած  չորս մասնագետներին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ հավելելով. «Միջոցառմանը մասնակցում էին «Գալուստ Կյուլպենկյան» հիմնարկության հայկական համայնքների բաժանմունքի խորհրդատու Համազասպ Դանիելյանը, նախարարության աշխատակիցներ:

Նախարարը նշեց, որ երկար քննարկումներից հետո որոշվեց համալրել քարտուղարության կազմը, քանի որ սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նիստերի կազմակերպման, սիրիահայերի ընդունման, անհրաժեշտ խորհրդատվության տրամադրման, նրանց խնդիրների վերհանման և դրանց լուծմանն ուղղված աշխատանքներն իրականացնում էր նախարարությունում գործող՝ 5 հոգուց բաղկացած աշխատանքային խումբը, որը զբաղվում էր նաև սիրիահայերի դիմավորման գործընթացով: Նախարարը հույս հայտնեց, որ բաց մրցույթի արդյունքում համատեղ ընտրված չորս մասնագետները կնպաստեն Հայաստան տեղափոխված սիրիահայերի հիմնախնդիրների համակարգման և լուծման աշխատանքների արդյունավետության բարձրացմանը, նշված բոլոր կառույցների և օղակների բնականոն ընթացքն ապահովելուն:

Համազասպ Դանիելյանը շնորհակալություն հայտնեց նախարարին և նախարարության թիմին՝ արդյունավետ համագործակցության համար և վստահություն հայտնեց, որ ընտրված մասնագետները բարեխղճորեն կիրականացնեն իրենց առաքելությունը:

Սփյուռքի նախարարության աշխատակազմի Մերձավոր և Միջին Արևելքի հայ համայնքների վարչության պետ Լևոն Անտոնյանը ներկայացրեց քարտուղարության նոր աշխատակիցների առաջիկա անելիքները և նշեց, որ նրանք ուսումնասիրելու են սիրիահայերի հետ իրականացված բոլոր աշխատանքները և ՀՀ սփյուռքի նախարարության, այլ պետական մարմինների, բարեգործական, հասարակական, միջազգային և այլ կառույցների հետ համատեղ մշակելու են սիրիահայերի հետագա ինտեգրման ռազմավարական ծրագիր, որը կնպաստի կարճաժամկետ ծրագրերից երկարաժամկետ ծրագրերի անցում կատարելուն:

Ամփոփելով հանդիպումը՝ նախարարը շնորհակալություն հայտնեց աջակցության համար և կարևորեց համահայկական կառույցների հետ համատեղ իրականացվող աշխատանքները, նշեց, որ 2014 թ. ՀՀ սփյուռքի նախարարության և «Գալուստ Կյուլպենկյան» հիմնարկության միջև կնքվել է համագործակցության համաձայնագիր՝ արևմտահայերենի ուսուցողական նյութերի հրատարակման և տարածման, Հայաստանում արևմտահայերենի ուսուցման կենտրոն ստեղծելու, Հայաստանի բուհերում հայագիտական առարկաների գծով սովորող սփյուռքահայ ուսանողներին կրթաթոշակներ տրամադրելու և այլ հարցերի վերաբերյալ:  2016թ հոկտեմբերին նախարարության նախաձեռնությամբ կազմակերպվել է հիմնարկության 60-ամյակին նվիրված գիտաժողով»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am