Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Ջորջ Բուշ-ավագին տեղափոխել են հիվանդանոց

Ջորջ Բուշ-ավագին տեղափոխել են հիվանդանոց
ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի 92-ամյա նախկին նախագահ Ջորջ Բուշ-ավագը դեռեւս անհայտ պատճառներով տեղափոխվել Է Հյուսթոն քաղաքի (Տեխասի նահանգ) հիվանդանոց: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 18-ին հայտնել Է ամերիկյան հեռուստատեսությունը՝ վկայակոչելով պետության նախկին ղեկավարի ներկայացուցիչ Ջոն Բեքերին: 
Նրա խոսքով՝ Բուշ-ավագը ներկայում գտնվում Է կայուն վիճակում եւ ապաքինվում Է: Նա նշել Է, որ նախագահը պետք Է հիվանդանոցում մնա եւս մի քանի օր: 
Ջորջ Բուշ-ավագը, որն ԱՄՆ-ի նախագահի պաշտոնն զբաղեցրել Է 1989 թվականի հունվարից մինչեւ 1993 թվականի հունվարը, ներկայում ապրող ԱՄՆ-ի նախկին առաջնորդներից ամենատարեցն Է: Նա նաեւ 1981-ից մինչեւ 1989 թվականը փոխնախագահի պաշտոնում Է աշխատել ԱՄՆ-ի նախագահ Ռոնալդ Ռեյգանի վարչակազմում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Լուսանկարը` EPA


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am