Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Սպասվող լրահոս.18.01.2017

Սպասվող լրահոս.18.01.2017

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:

Հայաստանյան ներքաղաքական իրադարձությունները` քաղաքագետների, քաղաքական գործիչների ուշադրության կենտրնում: Այսօր` հունվարի 18-ին, ընտրական տարում սպասվող ներքաղաքական զարգացումներին, սպասվող դաշինքներին և Գագիկ Ծառուկյանի վերադարձին կանդրադառնան քաղաքական դաշտի ներկայացուցիչներն ու փորձագետները:

Երևանի մամուլի կենտրոններից մեկում կանցկացվի ամփոփիչ քննարկում՝ նվիրված Երևանի ավագանու 2016 թ. աշխատանքին: Մանրամասներ կներկայացնեն Երեւանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Նատալյա Լափաուրին, Երեւանի  ավագանու ԲՀԿ խմբակցության ղեկավար Ջիվան Պողոսյանը, Երեւանի ավագանու «Բարեւ-Երեւան» խմբակցության ղեկավար, Երեւանի քաղաքապետի խորհրդական Գագիկ Բաղդասարյանը:

Երևանի քաղաքապետարանում քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը կներկայացնի Երևանի քաղաքապետարանի ծրագրերով, մասնավորապես, շինբարեկարգման, կոմունալ տնտեսության, բնապահպանության և սոցիալական ապահովության ոլորտներում 2016 թվականին իրականացված աշխատանքների հաշվետվությունը: Նա կանդրադառնա նաև 2017 թվականի համար նախանշված ծրագրերին:

Ամփոփվում են 2015-2016թթ.-ի  ընթացքում շաքարային դիաբետի, գերճնշման և արգանդի պարանոցի քաղցկեղի կանխարգելմանն ուղղված սքրինինգային հետազոտությունների արդյունքները: Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակի առողջության առաջնային պահպանման օղակի բարելավման բաղադրիչի համակարգող Երվանդ Էլիբեկյանը եւ թիվ 17 Պոլիկլինիկայի թերապևտիկ բաժանմունքի վարիչ, ընտանեկան բժիշկ Ժաննա Պապոյանը կներկայացնեն արդյունքները, կխոսեն հիվանդությունների վաղ հայտնաբերման ու կանխարգելման, հետագա պլանների մասին:

Այսօր հուշագիր կստորագրվի «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի եւ ամերիկյան «Գոլդեն Սթեյթ» բանկի միջեւ:

Հյուրանոցների ասոցիացիայի նախագահ Հակոբ Հակոբյանը և Տուրիզմի ասոցիացիայի հիմնադիր անդամ Մարինա Կպրյանը կանդրադառնան տոնական օրերին և դրանից հետո զբոսաշրջային ակտիվության, ձմեռային տուրիզմին առնչվող հարցերին:

Մարզական անցուցադրձից: Միջազգային օլիմպիական կոմիտեի կողմից մուայթայը հաստատվել է որպես օլիմպիական մարզաձև: Հայաստանի մուայթայ ֆեդերացիայի նախագահ Արտակ Բրուտյանը և գլխավոր մարզիչ Գոռ Գևորգյանը կներկայացնեն այդ ուղղությամբ սպասվող աշխատանքները, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության հետ նախանշված ծրագրերը:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am