Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Brexit-ի մասին համաձայնագիրը կդրվի խորհրդարանի քվարկությանը

Brexit-ի մասին համաձայնագիրը կդրվի խորհրդարանի քվարկությանը

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու համաձայնագիրը քվարկության Է դրվելու խորհրդարանի երկու պալատներում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյը՝ Լոնդոնի Լանքասթեր-հաուսում ելույթ ունենալով Brexit-ի մանրամասնությունների շուրջ: 

«Ես այսօր կարող եմ հավաստել, որ կառավարությունը Brexit-ի շուրջ գործարքի հանրագումարային տարբերակը քվարկության կդնի խորհրդարանում»,-ասել Է նա:
Վարչապետը հայտարարել Է, որ ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալը նշանակում Է հսկողության հաստատում եվրոպական երկրներից ներգաղթի նկատմամբ: «Մենք վերահսկելու ենք ԵՄ-ից Մեծ Բրիտանիա ժամանող մարդկանց թվաքանակը: Վերահսկվող ներգաղթը կարող Է օգուտ բերել բիզնեսին»,-ասել Է նա:
Ընդսմին, ինչպես նշել Է Մեյը, Brexit-ը չի նշանակում հրաժարում այն արժեքներից, որոնք Լոնդոնը կիսում Է եվրոպական մյուս երկրների հետ: «Մենք դուրս ենք գալիս Եվրամիությունից, բայց մենք չենք լքում Եվրոպան»,-ասել Է նա, ընդգծելով, որ Մեծ Բրիտանիան չի հրաժարվում Եվրոպայի հետ ընդհանուր արժեքներից:
Նրա խոսքով՝ ԵՄ-ին անդամակցության դադարեցումից հետո Լոնդոնը կշարունակի կատարել պարտավորությունները եվրոպական գործընկերների հանդեպ: 
Մեյը նաեւ խոստացել Է, որ Մեծ Բրիտանիան ԵՄ-ից դուրս գալուց հետո կպահպանի կապերը եվրոպական հատուկ ծառայությունների հետ եւ կշարունակի նրանց հետ կիսել տեղեկատվությունը: 
Մեյը նաեւ նշել Է, որ ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու ծրագիրը չի կարող նախատեսել երկրի պահպանումը միասնական եվրոպական շուկայում: «Այն, ինչ ես առաջարկում եմ, չի կարող ենթադրել անդամակցություն միասնական շուկային»,-ասել Է վարչապետը: Նա հավելել Է, որ Մեծ Բրիտանիայի կառավարությունը հաշվի կառնի Շոտլանդիայի եւ Ուելսի կարծիքը Եվրամիությունից թագավորության դուրս գալու գործընթացում: Բրիտանական կաբինետը «կապահովի թագավորության բոլոր մասերի իրավունքները երկրի խորհրդարանում»,-ասել Է Մեյը:
Եվրամիությունից դուրս գալուց հետո Մեծ Բրիտանիան կշարունակի հետեւել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների քաղաքականությանը, հայտարարել Է վարչապետը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

Լուսանկարը` AP


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am