Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Սարալանջի պողոտայում երեք ավտոմեքենաներ են բախվել

Սարալանջի պողոտայում երեք ավտոմեքենաներ են բախվել

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հունվարի 16-ին, ժամը 17.22-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Սարալանջի պողոտայի սկզբնամասում (Սարի Թաղի կողմից) տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, տուժածներ չկան, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, պարզվել է, որ բախվել են «Mitsubishi RVR» մակնիշի 34 UF 645 (վարորդ՝ Հ. Հ.), «Nissan Teana» մակնիշի 40 TT 500 (վարորդ՝ Ա. Բ.) և «Opel Astra G» մակնիշի 47 VP 747 (վարորդ` Ա. Գ.) պետհամարանիշներով ավտոմեքենաները:

Փրկարարները դադարեցրել են «Nissan Teana» մակնիշի ավտոմեքենայի գազի արտահոսքը և անջատել ավտոմեքենաների մարտկոցները: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am