Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

Փրկարարները Հացիկում ու Երևանում ավտոմեքենաներ են դուրս բերել արգելափակումից

Փրկարարները Հացիկում ու Երևանում ավտոմեքենաներ են դուրս բերել 
արգելափակումից

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հունվարի 16-ին, ժամը 14.08-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Մուշավանի ամառանոցների սկզբնամասում ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, փրկարարները «ԳԱԶել» մակնիշի 1695 պետհամարանիշով (վարորդ՝ Ս. Վ.) ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից:

Հունվարի 16-ին, ժամը 13.41-ին տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Հացիկ գյուղի վերջնամասում ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ՎԱԶ-21099» մակնիշի (վարորդ՝ Լ. Պ.) 45 DD 077 պետհամարանիշով ավտոմեքենան (1 ուղևոր): 

Հունվարի 16-ին, ժամը 13.13-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նուբարաշենի գերեզմանատան գլխավոր մուտքի մոտ ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները «Nissan March» մակնիշի 34 AF 809 պետհամարանիշով (վարորդ՝ Ա. Հ.) ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am