Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

ՀՀ վարչապետին է ներկայացվել ՏՀՏ ոլորտի զարգացման նախագծերի փաթեթ

 ՀՀ վարչապետին է ներկայացվել ՏՀՏ ոլորտի զարգացման նախագծերի փաթեթ

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների (ՏՀՏ) բնագավառի զարգացման վերաբերյալ հերթական քննարկումը: 
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, կառավարության ղեկավարին է ներկայացվել մինչև 2025 թվականը շուկայի պահանջներին բավարարող ՏՀՏ ոլորտի բարձրակարգ մասնագետների պատրաստման, բուհերի կարողությունների զարգացման, այդ թվում՝ անհրաժեշտ տեխնոլոգիական սարքավորումներով հագեցվածության ապահովման, ՏՀՏ ոլորտի ընկերությունների խթանման առարկայական նախագծերի փաթեթ: Այն մշակվել է շահագրգիռ գերատեսչությունների և ոլորտի ներկայացուցիչների համատեղ աշխատանքային խմբի գործունեության արդյունքում: Փաթեթը նախատեսում է մասնագիտական կրթական համակարգի բարեփոխումներ և ՏՀՏ ոլորտի աշխատուժի զարգացմանը վերաբերող կոնկրետ նախագծեր՝ պետություն-մասնավոր համագործակցությամբ: Փաթեթով նախատեսվող միջոցառումների արդյունքում ակնկալվում է մինչ 2025 թ.-ը ՀՀ-ում ստեղծել 40 հազար ինժեներական աշխատատեղ, հայաստանյան ՏՀՏ ոլորտ ներգրավել ոչ միայն սփյուռքահայ, այլ նաև արտերկրի բարձրակարգ մասնագետների: 
Վարչապետը ողջունել է ներկայացված ծրագրային փաթեթի մշակումը և կարևորել պետական գերատեսչությունների, ՏՀՏ ոլորտի ընկերությունների և կրթական կենտրոնների միջև ակտիվ ու շարունակական համագործակցությունը: Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ կառավարությունը պատրաստ է անհրաժեշտ քայլեր իրականացնել՝ բարձրակարգ մասնագետների պատրաստման, ոլորտի խթանման նպատակով: Գործադիրի ղեկավարը հորդորել է ՏՀՏ բնագավառի ներկայացուցիչներին ներկայացնել նաև գործարար միջավայրի բարելավմանն ուղղված առաջարկներ: Վարչապետը պատրաստակամություն է հայտնել քննարկել բիզնեսի խթանմանն առնչվող բոլոր հարցերը և առաջարկել ձևակերպել, թե որ օրենքի, կառավարության որ որոշման փոփոխությունը կարող է նպաստել ՏՀՏ ծրագրերի իրականացմանը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am