Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Տնտեսագետը Հայաստանի և Իրանի առևտրատնտեսական կապերի լայն թափով զարգացման մեծ ներուժ է տեսնում

Տնտեսագետը Հայաստանի և Իրանի առևտրատնտեսական կապերի  լայն թափով 
զարգացման մեծ ներուժ է տեսնում

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանն Իրանի հետ առևտրատնտեսական համագործակցությունը լայն թափով զարգացնելու մեծ ներուժ ունի: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում  «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը նշեց, որ Իրանը հսկայական շուկա է, որի հնավորություններից օգտվելու համար անհրաժեշտ է ակտիվ աշխատանք:

«Իրանը բացվում է  դեպի արտաքին աշխարհ, պատժամիջոցները հանվում են: Այն 70 միլիոնանոց  շուկա է: Այս ուղղությունը կարող է հանգիստ լինել այլընտրանք մյուս ուղղություններին: Իրանը մի երկիր է, որտեղ ռեսուրսների իմաստով ամեն ինչ կա: Դա մի երկիր է, որտեղ պահանջված են տեղեկատվական տեխնոլոգիաներն անսահմանափակ ձևով, իսկ Հայաստանն ունի առաջարկելու բան, այդ շուկա մտնելու հնարավորություն: Իրանի հետ առևտրատնտեսական համագործակցությունը զարգացնելու համար բացարձակ պետք չէ բյուջեից մեծ ծախսեր կատարել»,-ասաց Թաթուլ Մանասերյանը:

Խոսելով արտահանման խթանման և ներմուծված ապրանքները տեղական արտադրանքով փոխարինելու մասին` Թաթուլ Մանասերյանը նշեց, որ Հայաստանի կառավարությունը արտահանումը խթանելու մասով շատ քայլեր է իրականացնում, ինչը տեսանելի է: Ինչ վերաբերում է ներմուծված ապրանքները տեղական արտադրանքով փոխարինելուն, ապա, ըստ տնտեսագետի, այդ գործընթացը դոփում է իր տեղում:

«Այնինչ, այդ համատեքստում մենք լուրջ հնարավորություններ ունենք: Մի շարք ուղղություններով արտադրության գծով կան տեղական լուրջ ռեսուրսներ: Ամոթ է, որ մինչ օրս պլաստիկ արտադրանքը ներմուծվում է դրսից, սննդի մասին էլ չեմ խոսում: Դրա համար, այդ ոլորտների կառույցները պետք է ժամկետային պատասխանատվություն վերցնեն և աշխատեն»,-հավելեց տնտեսագետը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am