Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ստամբուլի գիշերային ակումբի ահաբեկչությունը հետախուզական կազմակերպության ձեռքի գործն է. Թուրքիայի փոխվարչապետ

Ստամբուլի գիշերային ակումբի ահաբեկչությունը հետախուզական կազմակերպության 
ձեռքի գործն է. Թուրքիայի փոխվարչապետ

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստամբուլի «Ռեյնա» գիշերային ակումբում Նոր տարվա գիշերը իրականացված ահաբեկչության մեջ ներգրավված է եղել հետախուզական կազմակերպություն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին թուրքական «A Haber» լրատվամիջոցին տված հարցազրույցում հայտնել է Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը:

««Ռեյնա»-ի հարձակումը վերին աստիճանի ծրագրավորված գործողություն էր, որին ներգրավված է եղել նաև հետախուզական կազմակերպություն»,- ասել է Քուրթուլմուշը` նշելով, որ հետաքննությունը կպարզի հարձակման մանրամասները:

2017 թվականի տարեմուտի գիշերը գիշերային ակումբում իրականացված հարձակմանը զոհվել էր 39 մարդ: Կատարվածի պատասխանատվությունը ստանձնել էր «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am