Երևանում՝ 11:07,   30 Ապրիլ 2024

Դահուկավազքի Հայաստանի առաջնությունում բացարձակ չեմպիոնը Սերգեյ Միքայելյանն է

Դահուկավազքի Հայաստանի առաջնությունում բացարձակ չեմպիոնը Սերգեյ 
Միքայելյանն է

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ձմեռային կենտրոններից մեկում` Ծաղկաձորում, ավարտին է մոտենում դահուկավազքի Հայաստանի մեծահասակների առաջնությունը: Հայաստանի առաջնության «Ազատ ոճ 10 կմ» տղամարդկանց պայքարում լավագույններն էին Սերգեյ Միքայելյանը, Միքայել Միքայելյանը և Թադևոս Պողոսյանը: Կանաց «5 կմ ազատ ոճ»-ում եռյակը կազմեցին Կատյա Գալստյանը, Աննա Ռաշոյանը և Աննա Մխիթարյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին դահուկավազքի Հայաստանի ֆեդերացիայից, մրցումային երկրորդ օրը դահուկորդները ուժերը չափեցին «Դասական ոճ 10 կմ» մրցաձևում: Տղամարդկանց պայքարում կրկին առաջին տեղում Սերգեյ Միքայելյանն էր, նրան հաջորդում էին Միքայել Միքայելյանը և Թադևոս Պողոսյանը: Աղջիկների պայքարում մրցանակակիրներ դարձան Կատյա Գալստյանը, Աննա Մխիթարյանը և Մարիամ Միքայելյանը:

1100 մետր արագավազքի աղջիկների պայքարում Հայաստանի չեմպիոն դարձավ Աննա Մխիթարյանը, իսկ արծաթե և բրոնզե մեդալները նվաճեցին հաջորդաբար Կատյա Գալստյանը և Մարիամ Մխիթարյանը: Տղաների պայքարում նորից ոսկե մեդալ նվաճեց Սերգեյ Միքայելյանը, նրան հաջորդեց կրտսեր եղբայրը` Միքայել Միքյալյանը, նաև Թադևոս Պողոսյանը:

Մրցումային 4-րդ օրը դահուկորդները կմրցեն արդեն արագավազքի դասական ձևում:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am