Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Խաբարովսկում դաժանաբար սպանված հայ գործարարի որդուն եւ նրա եղբորը կհուղարկավորեն հայրենիքում

Խաբարովսկում դաժանաբար սպանված  հայ գործարարի որդուն եւ նրա եղբորը 
կհուղարկավորեն հայրենիքում

ԵՐԵՎԱՆ, 16  ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խաբարովսկում դաժանաբար սպանված  հայ գործարարի որդուն` Անդրեյ Մուրադյանին, կհուղարկավորեն Հայաստանում: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով  DVHab.ru-ն:

Անդրեյ Մուրադյանին առեւանգել էին  նախորդ շաբաթ եւ նրան ազատ արձակելու համար վերջինիս հորից պահանջել 20 մլն ռուբլի փրկագին, սակայն հետո հանցագործները վախենալով, որ կբռնվեն, խեղդամահ են արել վերջինիս եւ պոլիէթիլենային տոպրակի մեջ փաթաթելով այրել:

Դեպքից օրեր անց ոստիկանները ձերբակալել էին երկու կասկածյալի:

Ավելի վաղ հայ գործարարի ընտանիքում եւս մեկ դժբախտ դեպք էր տեղի ունեցել: Հոսանքի հարվածի հետեւանքով մահացել էր Անդրեի եղբայրը` Ալեքսանդրը:

Անդրեյ Մուրադյանի սպանությունից հետո հայրը որոշել է արտաշիրիմում կատարել եւ երկու որդիների աճյունները տեղափոխել հայրենիք:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am