ԼՂՀ Ազգային ժողովը կգումարի արտահերթ նստաշրջան
13:28, 16 Հունվար 2017
ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը հունվարի 16-ին ստորագրել է որոշում՝ արտահերթ նստաշրջան գումարելու մասին:Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ Ազգային ժողովի մամուլի ծառայությունից:
Արտահերթ նստաշրջանը գումարվում է ԱԺ պատգամավորների նախաձեռնությամբ՝ հունվարի 17-ին ժամը 11:00-ին, նրանց առաջարկած օրակարգով:
Պատգամավորների նախաձեռնած արտահերթ նստաշրջանի օրակարգում առաջարկվել է Սահմանադրության նախագծի մասին հարցի քննարկման վերսկսումը, որն ընդմիջվել էր 2016թ. դեկտեմբերի 29-ի ԱԺ լիագումար նիստում:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում